Լիտվայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կապակցությամբ և բանակցությունների կոչ արել

Լիտվայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապացությամբ, տեղեկանում ենք Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքից։  

Լիտվայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել վերջին շաբաթներին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով։

«Մենք մտահոգված ենք երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրություններով, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին ապաէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը:

Սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին համաձայնությունը կարող է ձեռք բերել միայն խաղաղ բանակցությունների  սեղանի շուրջ, ոչ թե սահմանին զորքեր կուտակելով:

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և կարծում ենք, որ ապաէսկալացիայի քայլերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև վստահության ամրապնդմանը»,- ասվում է Լիտվայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուր՝ Factor.am