Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին:Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է հյուրընկալել փորձառու քաղաքական գործչին և գիտնականին:
«Դուք այնպիսի գործիչ եք, ում հետ ցանկացած պաշտոնյա, ցանկացած ղեկավար ուրախ կլիներ հանդիպել, և ես վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար, առավել ևս ներկայումս աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:
Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ընդունելության ու ջերմ խոսքերի համար և շեշտել, որ մեծ ուրախությամբ է ժամանել Հայաստան:Հանդիպման ընթացքում քննարկվել է համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր երկրների տնտեսական մոդելների և ժողովրդավարական ինստիտուտների փոխազդեցություններին:
Մտքեր են փոխանակվել նաև մեր տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և գլոբալ տնտեսական ու քաղաքական փոփոխությունների և հիմնախնդիրների շուրջ: