Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը. ԿԳՄՍՆ

ՀՀ վարչապետի մայիսի 30-ի N 579-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ։

Խորհրդի կազմը բաղկացած է 8 անդամից՝ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ),
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
ՀՀ արդարադատության նախարար,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
ՀՀ ֆինանսների նախարար,
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ:

Հիշեցնենք, որ ավելի ավելի վաղ ՀՀ կառավարության նիստում հավանության էր արժանացել«Ակադեմիական քաղաք» հիմնադրամստեղծելու և դրա կանոնադրությունըհաստատելու մասին նախագիծը:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի՝

  • նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
  • համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,
  • հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը,
  • մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։