Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2 ամսով։

Յութուբյան ալիքով հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրանց  մեղադրանք է ներկայացվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար: