Հայաստան է վերադարձել մոտ 70.000 մարդ. նրանց աշխատանքով ապահովելու որոշում է կայացվել

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ծրագրի 2019թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց, որ համաճարակով պայմանավորված Հայաստան է վերադարձել մոտ 70.000 մարդ և այժմ անհրաժեշտություն կա ապահովել այդ մարդկանց աշխատանքով։

Այդ նպատակով որոշում է կայացվել նախնական մոտ 100 կրթական ու առողջապահական հաստատությունների հիմնանորոգում մեկնարկել, որոնցում կարող են ներգրավվել նաև արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ։

Բայց կառավարությունն ունի մի մտահոգություն. արդյոք կգտնվե՞ն բավարար շինարարական ընկերություններ, որոնք կմասնկացեն մրցույթներին՝ այդ աշխատանքները կառավարության պահանջներին համապատասխան որակով կատարելու համար»։