Մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ. Մարուքյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում  գրել է.

«Դաժան ձմռան պայմաններում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անջատել է գազի մատակարարումը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման երկրորդ օրվա հետ զուգահեռ։

Այժմ մենք հաստատ գործ ունենք հումանիտար աղետի հետ, որին միջազգային հանրությունը պետք է պատշաճ արձագանքի»: