Արայիկ Հարությունյանը Ռուստամ Մուրադովի հետ այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Լիսագոր։

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ – Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում:

Այցի ընթացքում տեղում զրուցել եմ բնակիչների և զինվորականների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա ծրագրերը: