345 դեպք մեկ շաբաթում, որից 165-ը՝ արտակարգ․ ԱԻՆ

Դեկտեմբերի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 345 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 2 պայթյունի, 1 փլուզման, 2 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 113 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 45 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: