«Իրավաբանները, ովքեր խորհուրդ են տալիս ՍԴ անդամներին չենթարկվել Սահմանադրության փոփոխություններին, պետք է գիտակցեն, որ դա հանցագործություն է»․ Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության խատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իրավաբանները, ովքեր խորհուրդ են տալիս ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներին չենթարկվել ԱԺ կողմից ընդունած ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, պետք է գիտակցեն, որ դա հանցագործություն է (Հոդվածը ներկայացնում եմ ստորև), ինչպես նաև հանցագործություն է՝ հանցագործությանը դրդելը:

Հոդված 322.

Ինքնիրավչությունը
1. Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով»: