Հենրիխ Մխիթարյանի անունով հերթական կեղծ էջն է բացվել, որի նպատակը ձեր դրամական միջոցների յուրացումն է

«Ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ սոցիալական ցանցերում ակտիվացել են խարդախություն իրականացնող կեղծ էջերը։ Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունով հերթական կեղծ էջն է բացվել, որի նպատակը ձեր դրամական միջոցների յուրացումն է։

Կոչ ենք անում մեկնաբանություններ չանել էջում, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ, չտարածել գրառումները և չպատասխանել էջի կողմից ուղարկվող նամակներին։Զգոն եղեք, քանի որ նմանատիպ խաբեություններ իրականացվում են նաև մի շարք այլ հայտնի անձանց անուններով։

Կեղծ էջը՝ https://bit.ly/3kmGpYXԱրգելափակման կարգը՝ ըստ հերթականությանhttps://infocheck.am/am/posts/466

Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։