Այսօր երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներ Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երկուսն էլ ստացալ են են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հայկակ Արշամյանի կինը` Գայանե Արշամյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Զաքյան փողոցում գտնվող իրենց տան դիմաց, երբ ամուսինը մեքենան կայանելիս է եղել: Մեքենայում գտնվել է Սուրեն Սաղաթելյանը:
Գայանե Արշամյանի խոսքով, հարձակվողները վեց-յոթ հոգով են եղել, իջել են ինչ-որ սև մեքենայից: Հարձակվել են թիկունքից` հենց Հայկակ Արշամյանը իջել է մեքենայից, գցել են գետնին, ձեռքերով, ոտքերով դաժանաբար ծեծել: Սուրեն Սաղաթելյանին ծեծել են հենց մեքենայի մեջ:
Արշամյանը վնասվածներ է ստացել դիմածնոտային շրջանում, Սաղաթելյանի գլուխն է վնասվել:
Գայանե Արշամյանը նաև տեղեկացրեց, որ ոչ նախկինում, ոչ այժմ երկու քաղաքացիական ակտիվիստների հասցեին սպառնալիքներ չեն հնչել և իրենց համար անհասկանալի են տեղի ունեցածի դրդապատճառները: Տուժողները դիմել են ոստիկանություն:
Տեսանյութը` Սիվիլնեթի