Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը

Աննա Հակոբյանը դուստրերի հետ  մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը
Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկի փառատոն»-ին:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ, լուսանկարվել: Աննա Հակոբյանը դուստրերի հետ  մասնակցել է նաև աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը