«Դատական համակարգը առողջացնելու հանձնառությունը ուժի մեջ է». Լենա Նազարյանը՝ վեթինգից հրաժարվելու մասին. Տեսանյութ

Արդարադատության նախարարությունն այժմ մշակում է օրենսդրական փոփոխություններ, որոնք սեպտեմբերին ԱԺ-ում կքննարկենք ու  դրանց հիման վրա էլ տեղի կունենա ստուգման գործընթաց, որով կպարզենք՝ արդյոք պաշտոնյան համապատասխանո՞ւմ է  տվյալ պաշտոնին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, կապ չունի։ Դատական համակարգն առողջացնելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք»,- ընդգծեց Լենա Նազարյանը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթղթին և վեթինգից հրաժարվելու մասին շրջանառվող լուրերին, ԱԺ փոխնախագահը նշեց․ «Ես ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը։  Ես չգիտեմ՝ դա ինչ փաստաթուղթ է, ինչ հանդիպման ժամանակ է նշվել։ Ես վերահաստատում եմ դատաիրավական համակարգը բարեփոխելու մեր հանձնառությունը։ Դա իրականացվելու է այն չափանիշներով, որոնց մասին խոսել ենք, մասնավորապես՝ բարեվարքություն և դատավորների ունեցվածքի ու նրանց եկամուտների համապատասխանությունը»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում