Արտաշատի ԲԿ-ում զույգ տղաներ են ծնվել՝ Մոնթե ու Նժդեհ

Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։ ԲԿ-ից հայտնում են, որ Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։

«Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին»,-նշվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։