ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները:

«Արմենպրես»ի հետ զրույցում ասաց  ՄԻԵԴ-ում Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով տեղի է ունեցել միջազգային իրավունքների Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 7 խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Եվրադատարանի վճռի համաձայն, ադրբեջանական կողմը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փոխհատուցում, որից 60 հազարը ոչ նյութական վնասի փոխհատուցումն է, իսկ 2 հազարը՝ դատական ծախսերինը:

2010 թվականի սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ և դարձել բռնության զոհ: