Կրթության տեսչական մարմնի մշտադիտարկումները մայրաքաղաքի մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում խստորեն հետևում են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը` մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների ջերմաչափմանը` օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Այս մաիսն ստեղեկացնում են կառավարությունից։