Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել են վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևրոգյանը գրել է․

«Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին»։