Լրագրողի «կոկորդը քերող» կինը պնդում է, որ Սամվել Ալեքսանյանը Արմենչիկի տոմսեր է նվիրել թիվ 6 դպրոցին

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողին` «կոկորդդ կքերեմ» արտահայտությամբ սպառնացող կինը` Անահիտ Ազիզյանը, պատմում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «բարեգործությունների» մասին: Նա Aravot.am-ին ասաց, որ Սամվել Ալեքսանյանին համարում է բարերար, որովհետեւ ԱԺ պատգամավորը, ըստ նրա, «մարդկանց միայն լավություն է անում»: Նրա պատմելով, սիրիահայ ընտանիքներին պարոն Ալեքսանյանը 25.000 դրամի քարտեր է նվիրել, այդ քարտերով նրանք կարող են առեւտուր անել Yerevan. City սուպերմարկետների ցանցում. «Ընտանիքում 6 հոգի է, յուրաքանչյուր անձին 1 հատ քարտ, բացի ծխախոտից ու խմիչքից՝ ամեն ինչ կարող են գնել, միշտ էլ տալիս է: Ինքը տիրություն անում է բոլորին»: Նա նաեւ պատմեց, որ վերջերս պարոն Ալեքսանյանը Արմենչիկի համերգի տոմսեր է նվիրել թիվ 6 դպրոցի աշխատակազմին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/06/382636/