Արայիկ Հարությունյանի ասուլիսը հետաձգվում է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ այսօր ժամը 10։00-ին ծրագրված ասուլիսը հետաձգվում է։ Այդ մասին Արցախի նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին», -նշել է նա։