Ավազակային հարձակում Քանաքեռավանում

Ավազակային հարձակում Քանաքեռավանում
Ավազակային հարձակում Քանաքեռավանում

Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Բնակարանի 17-ամյա բնակչուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 19.10-ի սահմաններում դիմակավոր անձը դուռը թակելուց հետո մտել է ներս, հարվածել իր դեմքին, սպառնալիքներ տվել, գումար պահանջել և հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել է փախուստի:

Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

© Medialab.am