Ռուսաստանում ձերբակալվել է 5 իսլամիստ․ Factor.am

Ռուսաստանում՝ Կազանում,  ձերբակալել են «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորման անդամներին։ Այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ձերբակալվել է 5 իսլամիստ, նրանց գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայություն» ստեղծելուն ու բռնի իշխանափոխություն կատարելուն։

«Հանդիպումների ընթացքում գաղտնիություն  միջոցների կիրառմամբ նրանք ահաբեկչական գաղափարախոսություն են տարածել Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում, մուսուլմաններ հավաքագրել իրենց շարքերը», – հավելել են գերատեսչությունից։

Մանրամասները՝ Factor.am-ում