Մոսկվայում ավազակային հարձակում հայ լրագրողի վրա

Մոսկվայում ավազակային հարձակում հայ լրագրողի վրա
Մոսկվայում ավազակային հարձակում հայ լրագրողի վրա

Մոսկվայում ավազակային հարձակում է իրականացվել «Էխո Մոսկվի» և «Մայակ» ռադիոկայանների աշխատակից Սերգեյ Ասլյանյանի վրա: Անհայտ չարագործները նրան դանակի առավել քան քսան հարված են հասցրել:

LifeNews-ը տեղեկացնում է, որ ուղեղի ցնցում ստացած Ալսանյանը վիրահատությունից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք և այժմ անգիտակից վիճակում է:

Մոտ տասնհինգ օր առաջ լրագրողը ռադիոեթերում անհարգալից էր արտահայտվել Մուհամեդ մարգարեի հասցեին` կիրառելով « ցեխից իշխան դարձավ» արտահայտությունն, ինչն էլ հարուցել էր մուսուլմանական հասարակության կտրուկ բացասական վերաբերմունք:

© Medialab.am