Լիսկան արտագրել է Ռուբեն Հայրապետյանից

Լիսկան արտագրել է Ռուբեն Հայրապետյանից
Լիսկան արտագրել է Ռուբեն Հայրապետյանից

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Լիսկան, ում տան դիմաց հունիսի 1-ին գնդակահարվել են Գրիսում հայտնի Բուդաղյան եղբայրները՝ որոնցից Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ գնդապետ, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանն էլ ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում, հայտարարություն է տարածել:

Լիսկան հայտարարում է մարզպետի պարտականությունները մինչեւ նախաքննության ավարտը դադարեցնելու մասին: Նա հայտնում է, որ իր վերադասը թույլատրել է նրան անել այդ քայլը:

Սա պարզապես ապշեցուցիչ հայտարարություն է: Բանն այն է, որ վերադասը պետք է ոչ թե թույլատրեր Լիսկային անել այդ քայլը, այլ վերադասը պետք է Լիսկայից պահանջեր այդ քայլն անել: Ընդ որում, պահանջեր ոչ թե լիազորությունները վայր դնել մինչեւ նախաքննություն, այլ վայր դնել ընդմիշտ, անկախ նախաքննության արդյունքներից: Մինչդեռ, Լիսկան փաստացի ընդամենը սառեցնում է իր մարզպետությունը: Ինչպիսի մեծահոգություն եւ օրենքի եւ իրավունքի ինչպիսի խորը գիտակցում, ինչպիսի հարգանք հանրության եւ իրավապահների հանդեպ:

Սակայն, Լիսկայի հայտարարության մեջ ամենաուշագրավն իհարկե դա չէ, այլ առաջին իսկ նախադասությունը: «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը», հայտարարում է Լիսկան, կամ իբր Լիսկան է հայտարարում:

«Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել», հայտարարում էր Ռուբեն Հայրապետյանը կամ իբր Ռուբեն Հայրապետյանն էր հայտարարում Հարսնաքարի ողբերգական միջադեպից հետո, երբ նրա թիկնապահները սպանեցին Վահե Ավետյանին: Կարդալ ավելին