Ամենայն Հայոց հայրապետի մոսկովյան հանդիպումը Մայր Աթոռի բարերարների հետ

Նոյեմբերի 25-ին հայրապետական այցով Մոսկվա ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում հանդիպում ունեցավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ, որի ընթացքում քննարկվեցին արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչվող մի շարք հարցեր։

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությունը բարերարներին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև մասնավոր անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգությանը։