Արփա գետից դուրս է բերվել 7, Կեչուտի ջրամբարից՝ 3 ցանց

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց (Էկրան), իսկ Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ձկնորսական ցանց։

Արգելված միջոցներն օրենքով սահմանված կարգով տեղում ոչնչացվել են։