Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրոպական միություն։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս-ը։

Նա շնորհակալություն է հայտնել Դավիթ Խուդաթյանին նվերի, ինչպես նաև հանդիպման ընթացքում ունեցած «շատ լավ քննարկման» համար։

Կոսի խոսքով՝ հանդիպումը կայացել է «Կապակցվածության օրակարգ» հարթակի մեկնարկից առաջ, որի շրջանակում Եվրոպական միությունը նպատակ ունի Հայաստանն ավելի սերտորեն կապել հարևան երկրների և եվրոպական շուկաների հետ։

«Սա կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և իրենց բարձրորակ արտադրանքը հասցնել նոր շուկաներ»,- գրել է եվրահանձնակատարը։