Վրաստանում բնակչության 35%-ը քովիդ է տարել ու չի իմացել. գլխավոր վարակաբան

Aliq.geԹբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ասում է, որ երկրում վարակի երրորդ ալիքը հաղթահարված է, սակայն կանոններին հետևել ու զգուշություն ցուցաբերել պետք է նաև առաջիկայում:

Ըստ մասնագետի` երկրի  բնակչության 35%-ը  վարակվել ու տարել է կորոնավիրուս` դրա մասին չիմանալով:  Երկրի գլխավոր վարակաբանը ներկայիս համաճարակային իրավիճակը կայուն է  գնահատում, լուրջ բռնկման վտանգ չի տեսնում:  

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվում է ինչպես նոր դեպքերի նվազման, այնպես էլ վարակվածության ցուցանիշի նվազման տենդենց: Երրորդ ալիքը դեռ չի նահանջել, սակայն պիկն անցել է: Ըստ նրա` երկրում  կայուն վիճակ է պահպանվում` նաև պատվաստման ու բնակչության պատասխանատվության շնորհիվ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։