Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը.Նազենի Հովհանիսյան

«Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին,ժամը 18.00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»:

Այս մասին ֆեյսբուքյան սթորի բաժնում գրել է հայ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր 44 տարեկան հասակում մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Նա արդեն մի քանի օր էր, ինչ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով: