Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում նախատեսվում է չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում

Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում հունվարի 23-ին նախատեսվում է չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում:

Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԻ պետական ծառայություն