Այս տարի ԱՄՆ Անկախության տոնը նշվում է վիրտուալ տիրույթում․ Տեսանյութ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է․

«Այս տարի ԱՄՆ Անկախության տոնը նշում ենք վիրտուալ տիրույթում։ Մեր տոնակատարությունը կսկսենք մեր 🇺🇸🇦🇲 երկու հզոր պետությունների օրհներգերի գեղեցիկ կատարումներով, ապա կներկայացնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և մեր պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձները։

ԱՄՆ օրհներգը կհնչի ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մայոյի կատարմամբ, որը 2017թ․ անձամբ ներկա էր Երևանում ԱՄՆ դեսպանության հուլիսչորսյան տոնակատարությանը, իսկ այս անգամ նա մեզ է միացել վիրտուալ տիրույթում։

Իսկ Հայաստանի օրհներգը կատարում է Արևիկ Գրիգորյանը։

Եղե՛ք մեր վիրտուալ հյուրը, մասնակցե՛ք մեր տոնակատարությանը ողջ օրվա ընթացքում»։

https://www.facebook.com/usembarmenia/videos/1129369930782601/