Լավրովն ու Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հաղորդագրությունում ասված է, որ ռուսական կողմը մտահոգություն է հայտնել հակամարտության էսկալացիայի կապակցությամբ:

«Ընդգծվել է Մոսկվայի հետաքրքրվածությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: