Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ․ Տեսանյութ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։

Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։

Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա վերահսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներՀՀ առողջապահական եւ աշխատանքի…

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Samstag, 13. Juni 2020