Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը․ Factor.am

Ձայների ճնշող մեծամասնությամբ Դատավորների միության նախագահ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Factor.am-ի տեղեկություններով՝ Ազարյանի օգտին քվեարկել է 139 դատավոր, Ելիզավետա Դանիելյանի օգտին՝ 44։

Հիշեցնենք, որ Դատավորների միության նախագահի պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ Միության նախագահի տեղակալներ են առաջադրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանը, Արթուր Ստեփանյանը, Ջոն Հայրապետյանը և վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։