ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49.81% ձայն և չի հատել 50%+1-ի շեմը։ Սակայն ընտրություններին մասնակցած մի շարք ուժեր չեն հաղթահարել անցողիկ շեմը, ինչի հետևանքով նրանց օգտին տրված ավելի քան 180 հազար ձայնը չի վերածվելու մանդատների։
Արդյունքում խորհրդարանում ներկայացված ուժերի մասնաբաժինները վերահաշվարկվում են․ ՔՊ-ի 49.81%-ը վերածվում է 57.23%-ի, «Ուժեղ Հայաստանի» 23.29%-ը՝ 26.76%-ի, «Հայաստան» դաշինքի 9.94%-ը՝ 11.42%-ի, իսկ ԲՀԿ-ի 4%-ը՝ 4.59%-ի։
Շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները չեն հաշվարկվում մանդատների բաշխման ժամանակ, ուստի մնացած մանդատները բաժանվում են միայն անցած ուժերի միջև։ Արդյունքում անցած կուսակցությունների տոկոսները փաստացի մեծանում են, և նրանք ստանում են լրացուցիչ մանդատներ։
Այսպիսով, չնայած Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը չի ստացել ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը, շեմը չհաղթահարած ուժերի «փոշիացած» ձայների հաշվին այն ստանում է խորհրդարանական մեծամասնություն և հնարավորություն՝ միանձնյա ձևավորելու կառավարություն

















