Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Այսօրվանից աշխատանքի է անցել կոլեգիայի նոր անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ՝ Հայաստանի առաջարկության հիման վրա»,- ասաց Մալկինան:

Վարոս Սիմոնյանը 2019-21 թվականները զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Նոր պաշտոնում Վարոս Սիմոնյանը կփոխարինի Գեղամ Վարդանյանին, ով լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել: