Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի մեկ մասնակից

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը տղամարդկանց մենասահքում կունենա մեկ մասնակից:

Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան: Լիտվայի Կաունաս քաղաքում մեկնարկած առաջնությունում Հայաստանը կներկայացնի Ֆյոդոր Չիտիպախովյանը:

Ֆյոդոր Չիտիպախովյանն արդեն Կաունասում է և նախապատրաստվում է կարճ ծրագրի ելույթին, որը կմեկնարկի հունվարի 10-ին Լիտվայի ժամանակով 17:15-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հունվարի 12-ին 18:00-ին։