«Մի՛ լռեք». Արցախցի կանայք ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի դիմաց:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

Կանայք ակցիան սկսեցին Արցախի օրհներգը երգելով:

Նրանք վանկարկում էին՝ «Ճանաչե՛ք Արցախի  անկախությունը», «Կույր մի՛ եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը», «Էրդողա՛ն հանցագործ», «Ալի՛և մարդասպան», «Մի՛ լռեք» և այլն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում և, որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք՝ մեր հողում: Պահանջում ենք նաև, որպեսզի ԵՄ-ն նույնպես չլռի»,- ընդգծեց ակցիայի մասնակից Իրինա Սաֆարյանը։

Մանրամասները՝ այստեղ