Հայրենադարձվող անձանց կեսից ավելին այն գերիներն են, ում պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարան․ Արտակ Զեյնալյան

«Համաներման նպատակը ՔԿՀ-ները բեռնաթափելը չէ». Արտակ Զեյնալյան. «Արմենպրես»
«Համաներման նպատակը ՔԿՀ-ները բեռնաթափելը չէ». Արտակ Զեյնալյան. «Արմենպրես»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ․

«Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին:

Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»: