Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 15-ին․

-ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղ. 3, 5, 7, 9, 11, 13, 15 փողոցների, Մ.Ավետիսյան, Մ.Խորենացու, Մոցարտ, Չարենցի Պ.Սևակ, Վերֆել, Վիենայի, Տրդատ Ճարտարապետ, Ֆորալբերգ, Շահինյան, Ա.Խաչատրյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 08.00-ից մինչ ժամը 15.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Անտառային, Տիգրան Մեծ, Համբարձումյան, Բանավան, Գայի փողոցների և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը,

-ժամը 10:15-12:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Ջրահովիտ, Մարմարաշեն, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-3 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկներ 2 նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: