ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- ասաց Աբրահամյանը:
Նշվում է, որ ըստ ընթացակարգի՝ քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը դատախազի կողմից բավարարվելու դեպքում, կողմը կարող է նաև ակտը ստանալուց հետո վերադաս դատախազին ներկայացնել բողոք նշված ակտի կապակցությամբ՝ սահմանված 15 օրյա ժամկետում, որից հետո հնարավոր է նաև դատական կարգով բողոքարկումը: