Բորտնիկովն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Երևան կատարած այցից հետո Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, ԼՂ հակամարտության կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած՝  պատերազմի դադարեցման մասին հայտարարության դրույթների կատարումը: