Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում ՀՀ զարգացման օրակարգին. ԱԳ նախարար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը դիվանագետի օրվա առթիվ

«Հայացք նետելով անցյալի հայ դիվանագիտության անցած ուղու վրա, կարող ենք արձանագրել, որ հայ դիվանագետների նվիրյալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կուռ և արդյունավետ գործող համակարգ, որն ի վիճակի է հետևողականորեն պաշտպանել պետական և ազգային շահերը, լուծել իր առջև դրված ցանկացած արտաքին քաղաքական խնդիր:

Հայկական դիվանագիտության երեք կարևորագույն սկզբունքները՝ ինքնիշխանությունը, համահայկականությունն ու փոխգործակցությունը հանդիսանում են մեր գործունեության այն հենասյուները, որոնց վրա հիմնվելով մենք կայացնում ենք հիմնարար որոշումներ ու առաջնորդվում ենք տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում:

Մեր դիվանագիտության սկզբունքայնությունն ու դրանից բխող դիրքորոշումների հետևողական պաշտպանությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդմանը:

Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները»:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: