ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում համատեղ հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի դիրքորոշման հետ կապված իրավիճակը։
«Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը»,- նշել է Ուշակովը։
Փաստաթուղթը փոխանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի անունից։
Լրագրողների հարցին, թե արդյոք Մհեր Գրիգորյանը փաստաթուղթը կտեղափոխի Երևան, Ուշակովը պատասխանել է դրական։



















