Փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը

Փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։

Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնը: