Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան:

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։

Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։

Թունավոր օձի խայթոցի դեպքում՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։

Չի թույլատրվում՝

– խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել.

– խայթոցի տեղում կտրվածք անել.

– սառույց դնել կամ այրել.

– տուժածին ալկոհոլ առաջարկել.

– տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

Տեսանյութում օգտագործվել են կադրեր Կարմիր խաչի իրազեկման հոլովակներից: