Տեղեկատվություն` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության` 2012թ. կատարած աշխատանքների մասին

Տեղեկատվություն` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության` 2012թ. կատարած աշխատանքների մասին
Տեղեկատվություն` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության` 2012թ. կատարած աշխատանքների մասին

2012թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 76 նյութերի նախապատրաստման և 14 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված նյութերից 14-ով հարուցվել են քրեական գործեր և 32-ով քրեական գործ հարուցելը մերժվել է` բոլորը արդարացման հիմքով, 30-ն ուղարկվել է ըստ ենթակայության:

Քննված քրեական գործերից 3-ը` 4 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 10 -ը կարճվել է, 2-ը` կասեցվել, 2 քրեական գործ ուղարկվել է այլ մարմիններ, 5 քրեական գործերի նախաքննությունը մնացել է անավարտ:

Բացի այդ, վարչության կողմից ստուգվել է 155 նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից 1-ով վերացվել է որոշումը և հարուցվել քրեական գործ:

Ստուգվել է նաև 852 քրեական գործերով վարույթը կարճելու և 481 քրեական գործերով վարույթը կասեցնելու որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքում վերացվել են 20 որոշումներ, 3 քրեական գործով տրվել են նախաքննության լրիվությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը ապահովելու, խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ:

2012թ. ընթացքում վարչության կողմից հսկողության են վերցվել արձանագրված 364 դեպքեր, որոնցով նյութերի նախապատրաստման, քրեական գործերի քննության և դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջ ընթացքը եղել է վարչության դատախազների վերահսկողության տակ:

2012թ. վարչության դատախազները 5 քրեական գործերով 8 անձի նկատմամբ դատանարում պաշտպանել են մեղադրանքը: 5 քրեական գործրով` մինչդատական վարույթի ընթացքում, 8 քրեական գործերով` վերաքննիչ դատարանում և 5 քրեական գործերով` վճռաբեկ դատարանում մասնակցել են դատական ակտերի դեմ բերված բողոքների քննարկմանը:

2012թ. վարչությունում մուտք է եղել և քննարկվել 1170 դիմում-բողոք, այդ թվում` 58-ը` ՀՀ նախագահի աշխատակազմից, 13-ը` ՀՀ ազգային ժողովից, 7-ը` ՀՀ կառավարությունից, 40-ը` մարդու իրավունքների պաշտպանից, 1-ը` զանգվածային լրատվության միջոցներից և 1051-ը` քաղաքացիներից: