Արտոնություն արտակարգ իրավիճակում հայտնված սփյուռքահայերի համար

Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Օրինագծով կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում մուտքի արտոնագրի ժամկետն երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատել «ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»:

Դեռևս նախորդ քառօրյա նիստերի վերջին օրը` հոկտեմբերի 4-ին, ներկայացնելով նախագիծը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերջին շրջանում մեծ թվով սիրիահայեր են ժամանել Հայաստան` հիմնականում 21 օր, մեկ կամ երկու ամիս ժամկետով մնալու պայմանով: Սակայն Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակում ՀՀ-ում գտնվող սիրիահայերի հիմնական մասը չի պատրաստվում վերադառնալ, ուստի առաջացել է նրանց` ՀՀ-ում մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման խնդիր:

Կարդալ ավելին