Արցախում նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը: