80+ տարիքի իտալացիները կթողնվեն բախտի քմահաճույքին. Իտալիան՝ կորոնավիրուսի ճնշման տակ. Telegraph.co.uk

Իտալիայում կորոնավիրուսով այն վարակվածները, որոնք 80 կամ ավելի բարձր տարիքի են, կամ ունեն վատ առողջական վիճակ, կզրկվեն ինտենսիվ խնամքի հասանելիությունից, եթե անհնար դառնա բոլոր հիվանդներին ծառայություններ մատուցել:

Կազմվել է արձանագրություն, ըստ որի՝ պետք է որոշվի, թե որ հիվանդները կստանան բուժում, որոնք ոչ, եթե լինեն ոչ բավարար միջոցներ: Ինտենսիվ թերապիայի կարողությունները սպառվում են երկրում, քանի որ Իտալիայում կորոնավիրուրը ակտիվ տարածում է ստանում: 

Բժիշկներից մեկը նշել է. «Թե ով կապրի և ով կմահանա, որոշվում է տարիքով և հիվանդի առողջական վիճակով: Սա պատերազմի նման է»:

Փաստաթղթում նշվում է, որ եթե անհնար դառնա բոլոր հիվանդներին ինտենսիվ խնամքի ծառայություններ մատուցել, ապա անհրաժեշտ կլինի կիրառել բուժման հասանելիության չափանիշներ, որը կախված է ռեսուրսների հնարավորություններից:

«Փաստաթուղթն արդեն ամբողջական է, և միայն այն պետք է հաստատվի տեխնիկական-գիտական հանձնաժողովի կողմից մինչ հիվանդանոցներ ուղարկվելը: 

Ակնկալվում է, որ չափանիշները կկիրառվեն ամբողջ Իտալիայում»,- telegraph.co.uk-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառավարական աղբյուրները: