Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով ձերբակալվել է երկու անձ` ՔԿ. «Ազատություն»

Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով ձերբակալվել է երկու անձ` ՔԿ. «Ազատություն»
Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով ձերբակալվել է երկու անձ` ՔԿ. «Ազատություն»

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ, վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել